Զելենսկին Պուտինին կոչ է արել «արդար խաղ վարել»․ FT
Վերլուծական
Կիևի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանից դրամական փոխհատուցում է պահանջել ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինային հասցված վնասի համար: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով փաստաթուղթ։
Հրապարակումից հետևում է՝ փոխհատուցումների գումարը պետք է կազմի 300 միլիարդ դոլար։ Ենթադրվում է, որ այն Կիևին կարող է վճարվել արևմտյան երկրներում սառեցված ՌԴ սուվերեն ակտիվների հաշվին։
Փաստաթղթում խոսվում է նաև հակառուսական պատժամիջոցների թուլացման հեռանկարի մասին։ Նշվում է՝ այն կգործի եթե Մոսկվան խստորեն հետևի խաղաղության համաձայնագրին և «արդար խաղ վարի»։ Ընդ որում, Զելենսկին նաև մերժել է առաջնագիծը սառեցնելու առաջարկը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը