ՀՀ–ն ու Իրանը ցանկանում են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 3 մլրդ դոլարի
Տնտեսություն
Հայաստանն ու Իրանը ռազմավարական ուղենիշ են սահմանել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնեն 1, ապա 3 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այսօր Իրանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ իր ելույթում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք 1 մլրդ–ի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք հաջորդ թիրախին հասնելու ուղղությամբ։ Այս իմաստով ԵԱՏՄ–Իրան ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարներին»,– ասաց նա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)