Ինչ կետեր կներառվեն Կիևի անվտանգության երաշխիքներում. WSJ
Աշխարհ
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կներառեն չորս կետ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է ռազմական ներկայությանը և օդային պաշտպանությանը։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ևս երկու բաղադրիչ են ռազմական գործողությունների դադարեցման և զենքի մատակարարման վերահսկողությունը։
Ինչպես նշել են հրատարակության աղբյուրները, Միացյալ Նահանգները մի քանի եղանակ ունի եվրոպացի խաղաղապահներին «անուղղակի ռազմական օգնություն» տրամադրելու համար։ Նման աջակցության դեպքում անհրաժեշտ չի լինի աշխատանքին ներգրավել ամերիկացի զինվորականների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)