Ռուսաստանում հայտարարել են՝ ԵՄ առաջնորդները չկարողացան Թրամփին Ռուսաստանի դեմ տրամադրել
Աշխարհ
Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Եվրամիության առաջնորդները չկարողացան ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին Ռուսաստանի դեմ տրամադրել։ Այս մասին NEWS.ru-ին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Կարծում եմ՝ Թրամփը հասկանում է, որ նրանք փորձում են նրան Ռուսաստանի դեմ տրամադրել։ Բայց այն փաստը, որ նա երեկ բոլորի աչքի առաջ ընդհատեց հանդիպումը և գնաց Պուտինի հետ խոսելու, շատ բան արժե», - ընդգծել է խորհրդարանականը։
Ջաբարովի խոսքով՝ եվրոպացիները թույլ կողմեր են գտել Թրամփի բնավորության մեջ և փորձում են խաղալ նրա սնապարծության վրա։ «Սակայն ԱՄՆ նախագահը երկար ճանապարհ է անցել և կարողանում է ցորենը որմից բաժանել»,-ընդգծել է սենատորը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)