Լավրովը պատմեց, թե ինչպես ԱՄՆ-ում արձագանքեցին իր «СССР» գրությամբ շապիկին
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է ԱՄՆ-ի արձագանքի մասին, երբ Ալյասկայում անցկացվող գագաթնաժողովին հանդես է եկել «СССР» գրությամբ սվիտերով։ «Россия 24»-ին տված հարցազրույցում Լավրովը նշեց, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դրական կարծիք է հայտնել նրա հագուստի մասին։ «Առանց որևէ հիստերիայի, ուղղակի ասացին, որ դուր է եկել։ Ինչպես Ռուբիոն արտահայտվեց՝ գեղեցիկ շապիկ է», — ընդգծել է Լավրովը։
Նախարարը հավելել է, որ սենսացիան, որը առաջացվել էր իր հագուստով, իրականում չափազանցված է։ Նրա խոսքով՝ խորհրդային խորհրդանիշներով ապրանքներ այսօր լայնորեն տարածված են, և դրանցում նա որևէ անթույլատրելի բան չի տեսնում։ «Դա մեր կյանքի, մեր պատմության մի մասն է։ Մեր հայրենիքն է, որն այժմ գոյություն ունի որպես Ռուսաստանի Դաշնություն՝ շրջապատված նախկին խորհրդային հանրապետություններով», — ասել է Լավրովը։
Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակով Լավրովին «իմպերիալիստ» էր անվանել Ալյասկայում նրա հագուստի պատճառով։ Նույն հանդիպման սկզբում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ևս նշել էր, որ տպավորված է եղել Ռուսաստանի արտգործնախարարի արտաքին տեսքով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան