Գերմանիայում կոչ են արել ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա
Աշխարհ
Բունդեսթագի պատգամավոր Նորբերտ Ռյոտգենը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վոլոդիմիր Զելենսկու և ԵՄ ներկայացուցիչների միջև Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցություններից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ZDF-ը։
Նրա կարծիքով, եվրոպացիները պետք է հստակ ազդանշան ուղարկեն Ռուսաստանի նախագահին և ուժեղացնեն ճնշումը նրա վրա։ Անհրաժեշտ է ոչ միայն պահպանել սահմանափակումները, այլև ուժեղացնել դրանք, ինչը, Ռյոտգենի կարծիքով, ճիշտ մոտեցում է։
Խորհրդարանականը նաև նշել է, որ Ռուսաստանի սառեցված ակտիվները պետք է բռնագրավվեն և օգտագործվեն Ուկրաինային օգնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)