«Մանկական լոպոտ». Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է եվրոպական առաջնորդներին՝ նրանց հայտարարությունները Ռուսաստանի՝ իբր չհրահրված հարձակման մասին անվանելով «մանկական լոպոտ»։ «Այդ խոսակցությունները, որ վարում են որոշ նախագահներ ու վարչապետներ Եվրոպայից, ամբողջը մանկական լոպոտ է։ Այլ բառ չեմ գտնում», — ասել է նա։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ամերիկյան կողմը ընդհանուր առմամբ համամիտ են այս գնահատականին ու լավ հասկանում են ուկրաինական հակամարտության իրական պատճառները։
Նա ընդգծել է, որ եվրոպացիները խաղաղ կարգավորման մասին խոսում են՝ առանց հաշվի առնելու Ռուսաստանի անվտանգության շահերը և առանց լիարժեք հարգանքի ռուսների ու ռուսախոսների իրավունքների նկատմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան