Մենք փոխել ենք նախագահ Թրամփին․ Մակրոն
Աշխարհ
Եվրոպացի առաջնորդները Սպիտակ տուն վերադառնալուց հետո կարողացել են փոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Paris Match-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես իսկապես կարծում եմ, որ հունվարին նրա իշխանության գալուց ի վեր մենք փոխել ենք նախագահ Թրամփին։ Հիշեք, թե ինչպես էր նա պատրաստվում մեկ օրում կարգավորել հակամարտությունը։ Հիշեք Նախագահ Զելենսկու նվաստացուցիչ տեսարանը Օվալաձև աշխատասենյակում», - ասել է նա:
Մակրոնի խոսքով՝ Թրամփի դիրքորոշման գլխավոր փոփոխությունն այն է, որ նա գիտակցել Է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)