Շուկաները զգուշավոր են Ուկրաինայի շուրջ, ուշադրությունը՝ Ջեքսոն Հոլի վրա
Տնտեսություն
Աշխարհի ֆինանսական շուկաները պահպանեցին զգուշավոր դիրքորոշում՝ կապված Ուկրաինա–Ռուսաստան հնարավոր գագաթնաժողովի հետ։ Միաժամանակ ներդրողների ուշադրության կենտրոնում էին ԱՄՆ-ի բնակարանաշինության վիճակագրությունը և այս շաբաթ սպասվող Դաշնային պահուստային համակարգի (Fed) Ջեքսոն Հոլի տարեկան համաժողովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Վաշինգտոնը կօգնի երաշխավորել Կիևի անվտանգությունը խաղաղության ցանկացած պայմանավորվածության շրջանակում։ Գերմանիան հաստատել է, որ Զելենսկին և Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել առաջիկա երկու շաբաթում։ Այս լուրերի ֆոնին եվրոն ամրապնդվել է դոլարի հանդեպ, նավթի գինը նվազել, իսկ ոսկին թեթև աճ է գրանցել։
Շուկաները հետևում են նաև տեխնոլոգիական ոլորտի զարգացումներին․ SoftBank-ը 2 միլիարդ դոլարի ներդրում է կատարում Intel-ում, իսկ Nvidia-ն Չինաստանի համար մշակում է նոր AI չիպ։ Միևնույն ժամանակ վարկանիշային գործակալությունը S&P Global-ը հաստատել է ԱՄՆ-ի «AA+» վարկանիշը՝ «կայուն» կանխատեսմամբ՝ ընդգծելով, որ մաքսային եկամուտները կօգնեն նվազեցնել բյուջեի դեֆիցիտը։ Հիմնական ուշադրությունը այժմ սևեռված է Fed-ի նախագահ Ջերոմ Պաուելի ուրբաթ օրը , որը կարող է ազդարարել նոր տոկոսադրույքային կրճատումների մասին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)