Պուտինը առաջարկել է Զելենսկուն հանդիպել Մոսկվայում
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է ֆրանսիական AFP գործակալությունը, փոխանցում է BFMTV-ն։
Ըստ հրապարակման, Պուտինը զրույցի ընթացքում նշել է, որ պատրաստ է ընդունել Զելենսկուն Մոսկվայում՝ երկկողմ հարցերի քննարկման համար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ թեև Պուտինն ու Զելենսկին լավագույն բարեկամները չեն, սակայն նրանց հարաբերությունները «ավելի լավ են, քան սպասվում էր»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան