Տարանտինոն պատրաստվում է բեմադրել նոր թատերական պիես
Աշխարհ
Հոլիվուդյան ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոն հայտնել է, որ իր հաջորդ մեծ նախագիծը կլինի թատերական պիես։ Պոդքաստում («Church of Tarantino») նա ասաց, որ արդեն գրել է գործի տեքստը և մտադիր է բեմադրությամբ զբաղվել 2026-ի առաջին ամիսներից։
Տարանտինոն ընդգծել է, որ կցանկանար ներկայացումը բեմադրել Լոնդոնի Վեստ-Էնդի թատրոնում, ինչի իրականացումը կարող է տևել շուրջ երկու տարի։ Նոր ստեղծագործության սյուժեն և մանրամասները դեռ գաղտնի են պահվում, գրում է Лента.ру-ն։
Ավելի վաղ ռուս դերասան Գոշա Կուցենկոն պատմել էր, որ իր ժամանակին օգնել է Տարանտինոյին հորինելու «Бесславные ублюдки» ֆիլմի ավարտը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)