ՌԴ Կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի և եվրոյի փոխարժեքները
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը օգոստոսի 20-ի համար նվազեցրել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները, սակայն բարձրացրել է յուանի արժեքը։ Տվյալները հրապարակվել են կարգավորողի կայքում։
Դոլարի կուրսը սահմանվել է 80.34 ռուբլի՝ նախորդ օրվա 80.42-ի փոխարեն։ Եւրոն կազմել է 93.56 ռուբլի՝ իջնելով 94.08-ից։ Միևնույն ժամանակ, յուանի փոխարժեքը աճել է 11.15-ից մինչև 11.17 ռուբլի։
Տնտեսագետ Ալեքսանդր Ռազուվաևը կարծում է, որ սահմանափակումների մեղմումը կարող է դրական ազդեցություն ունենալ ռուբլու վրա։ Մարիա Երմիլովան իր հերթին նշել է, որ հիմնական տոկոսադրույքի նվազման ֆոնին հնարավոր է ռուբլու մեղմ արժեզրկում, սակայն Կենտրոնական բանկը ունի գործիքներ՝ խուսափելու կտրուկ անկումից, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան