ՍВО գոտում նկատվել է խորհրդային «ատոմային ապոկալիպսիսի տանկը»
Ռուսաստան
ՍВО գոտում նկատվել է բարձրապաշտպանված «Լադոգա» մեքենան, որը ստեղծվել է Տ-80 տանկի հիման վրա և նախատեսված է գործելու ռադիացիոն, քիմիական կամ բակտերիոլոգիական աղտոտման պայմաններում։ Լուսանկարները հրապարակել է «Два майора» տելեգրամ-ալիքը։
Նկարներում «Լադոգան» երևում է հավելյալ պաշտպանիչ էկրաններով, որոնք ծածկում են շարժիչային մասը։ Այս յուրահատուկ տեխնիկան մշակվել է ԽՍՀՄ-ում 1980-ականներին և հայտնի է որպես «մեքենա՝ միջուկային ապոկալիպսիսի համար»։ Այն համալրված է կենսապահովման համակարգերով, դիտարկման սարքավորումներով և 1250 ձիաուժ հզորությամբ գազատուրբինային շարժիչով։ 1986-ին «Լադոգան» կիրառվել էր Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքները վերացնելու ընթացքում։
Փորձագետների կարծիքով՝ այժմ այն կարող է օգտագործվել որպես ծանր զրահափոխադրիչ, որը տեղավորում է վեց զինծառայողի։ Ավելի վաղ՝ 2024-ի հուլիսին, «Ուրալվագոնզավոդի» փորձադաշտում նույնպես նկատվել էր անհայտ տիպի ծանր զրահամեքենա, որը հիշեցնում էր Տ-72 և Տ-90 տանկերի հիման վրա ստեղծված հիբրիդ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան