Կամչատկայում նոր հետցնցում է գրանցվել
Աշխարհ
5.8 մագնիտուդով հետցնցում է գրանցվել Մոսկվայի ժամանակով ժամը 17:41-ին՝ Կամչատկայում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 455 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Բնական երկրաֆիզիկայի դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։
«Հեռավորությունը PC-ից՝ 455։ Խորությունը (կմ)՝ 59.8։ Մագնիտուդը՝ 5.8», - հաղորդել է մասնաճյուղի Telegram ալիքը։
Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի ունեցավ 1952 թվականից ի վեր ամենաուժեղ՝ 8.8 մագնիտուդով երկրաշարժը։ Այդ ժամանակվանից ի վեր գիտնականները ամեն օր գրանցում են կրկնվող ցնցումներ՝ հետցնցումներ։ Դրանց մեծ մասը չի զգացվում բնակեցված տարածքներում։ Հետցնցումների ինտենսիվությունն ու ուժգնությունը աստիճանաբար նվազում են, նշում են սեյսմոլոգները։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ