Վուչիչը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված ներքին և արտաքին առևտրի նախկին նախարար Տոմիսլավ Մոմիրովիչի ձերբակալության հետ, հաղորդում է «Вечерние новости» թերթը։
Հանդիպումը նախատեսված է օգոստոսի 2-ին։ Դրա հրավիրման պատճառը պաշտոնապես չի նշվում։ Թերթը պնդում է, որ սերբ առաջնորդի գործողությունների հնարավոր պատճառը «պետական հեղաշրջման զանգվածային փորձն» է եղել, որին, ըստ թերթի աղբյուրների, մասնակցում են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ դատախազության աշխատակիցներ և առանձին ոստիկանական ստորաբաժանումներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)