Լուկաշենկոն քննադատել է Թրամփի վերջնագիրը Ռուսաստանին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է զգույշ գործի, եթե ցանկանում է հրադադարի հասնել Ուկրաինայում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Strana.ua-ն։
«Եթե Թրամփը խաղաղություն է ուզում, պետք է զգուշորեն և մանրակրկիտ ներգրավվի։ Քաղաքականությունն այդպես չի արվում», - ասել է նա։
Բացի այդ, բելառուսական պետության ղեկավարը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որը կոչ էր արել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անձամբ հանդիպել: Նրա խոսքով՝ Զելենսկին նախ պետք է պատրաստվի հանդիպմանը, որին կարող է հրավիրել Դոնալդ Թրամփին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Լուկաշենկոն եզրակացրել է, որ Ուկրաինայի առաջնորդը չի ցանկանում պատրաստվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)