Կամչատկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Կամչատկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ուրբաթ՝ օգոստոսի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 14:57-ին։ Դրանց մագնիտուդը հասել է 6.2-ի. սեյսմոլոգները սովորաբար սա համարում են ուժեղ երկրաշարժ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 212 կիլոմետր հեռավորության վրա։ Մասնագետների կարծիքով՝ էպիկենտրոնը գտնվել է 23,6 կիլոմետր խորության վրա։ Կամչատկայի երկրամասի մայրաքաղաքում երկրաշարժի ուժգնությունը, նախնական տեղեկությունների համաձայն, կազմել է 3 բալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)