Բորելը քննադատում է ԵՄ-ին
Աշխարհ
Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության նախկին գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը «վատ կատակ» է անվանել Իսրայելի՝ «Եվրոպական հորիզոն» հետազոտական ծրագրին մուտքի հնարավոր սահմանափակումը ։ Նա այս հայտարարությունն արել է EUobserver-ին տված հարցազրույցում։
«Եթե սա միակ արձագանքն է, որը Եվրահանձնաժողովը կարող է առաջարկել Իսրայելի գործողություններին, ապա դա կատակ է։ Վատ կատակ», - ասել է նա։
Բորելը հավելել է, որ ԵՄ անդամ պետությունները նույնիսկ չեն կարող հաստատել քննարկված այս միջոցառումները: «Սա՞ է այն ամենը, ինչ նրանք կարող են մտածել՝ հաշվի առնելով այն, ինչ կատարվում է», - հարցրեց ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)