Հզոր ավազե փոթորիկ է հարվածել Լատինական Ամերիկայի երկրներին
Աշխարհ
Պերուում հզոր ավազե փոթորիկ է գրանցվել։ Ուժեղ քամիները ստիպել են իշխանություններին կաթվածահար անել երթևեկությունը, հաղորդում է Radio Programas del Perú (RPP)-ն։
Երկրում քամու արագությունը կարող է հասնել ժամում 40 կիլոմետրի։ Դրա հետ կապված՝ կառավարությունը որոշել է փակել որոշ մայրուղիներ և նավահանգիստներ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ երկրում անբարենպաստ պայմանները կշարունակվեն մինչև օգոստոսի 3-ը։
Ավազե փոթորիկը արդեն մի քանի ծառ է տապալել, ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ է դարձել, որոշ բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայի և վնասել տներ։ Վատ եղանակը նաև ազդել է Իկայի զբոսաշրջության ոլորտի վրա. զբոսաշրջային էքսկուրսիաները չեղարկվել են, պարապլանային բոլոր թռիչքները կասեցվել են, իսկ բիզնեսները փակվել են։ Լատինական Ամերիկայի երկրի բնակիչներին կոչ է արվել չլքել իրենց տները, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ, և դիմակներ կրել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)