Ինչ են քննարկել Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները և անվտանգության երաշխիքների հարցերը։
«Նախագահ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել են Թուրքիայի կարևոր դերը Ուկրաինայի խաղաղության գործընթացում և Սև ծովի անվտանգության ապահովման գործում։ Նախագահ Էրդողանը և գլխավոր քարտուղար Ռյուտեն համաձայնության են եկել Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի ամենակարևոր երկրներից մեկի, ներդրումի և սերտ համակարգման վերաբերյալ»,- հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զանգահարել է Թուրքիայի նախագահին։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)