Քննարկվում են Պուտին-Զելենսկի հանդիպման մի քանի հնարավոր վայրեր․ Սպիտակ տուն
Աշխարհ
ԱՄՆ-ն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման վայրի վերաբերյալ մի շարք տարբերակներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կան մի շարք տարբերակներ, որոնք ներկայումս քննարկվում են մեր ազգային անվտանգության թիմի կողմից՝ երկու կողմերի հետ», - ասել է նա։
Նույն ճեպազրույցի ժամանակ Քերոլայն Լևիթը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը իսկապես խոստացել է հանդիպել Զելենսկիի հետ առաջիկա շաբաթներին: ԱՄՆ փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ամերիկացի առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը պատրաստվում են այս հանդիպմանը Միացյալ Նահանգներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)