Հեգելի նշանակումը որպես պաշտպանության քարտուղար անհանգստություն է առաջացնում. Իսրայել
Մերձավոր Արևելք
Բարաք Օբամայի կողմից Չաք Հեգելին որպես պաշտպանության քարտուղար նշանակելն անհանգստության պատճառ է Իսրայելի համար. նշել է խորհրդարանի խոսնակ Ռավեն Ռիլվինը: Այս մասին նշում է Agence France Press գործակալությունը:
Մեկուսացման գաղափարը, որը որդեգրել է Հեգելը, ենթադրում է փոփոխություններ աշխարհում ԱՄՆ-ի ռազմավարության փոփոխությունը և կարող է ազդել նաև Իսրայելի հետ հարաբերությունների վրա»,-այս մասին նշել է Ռավեն Ռիլվինը: Այդ աշխարհայացքն անհանգստություն է առաջացնում Իսրայելի մոտ, սակայն չի վախեցնում վերջինիս: Կարևորն այն է, որ Իսրայելը գիտակցում է, թե ինչպես վարվել այսպիսի դեպքում:
Մեկուսացում գաղափարը նշանակում է, որ ԱՄՆ-ն չի միջամտի միջազգային հարցերում:
Չաք Հեգելը հայտնի է իր քաղաքականությամբ, որ դեմ է հանդես գալիս Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելին ցուցաբերվող անէական օժանդակության համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ