Նեթանյահուն հերոս է, կարծում եմ՝ ես էլ․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալման օրդեր է տվել Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար, անվանել է «պատերազմի հերոս»։
«Նա լավ մարդ է։ Նա կռվում է։ Նա պատերազմի հերոս է, քանի որ մենք միասին ենք աշխատել։ Նա պատերազմի հերոս է։ Կարծում եմ՝ ես էլ», - ասել է ԱՄՆ առաջնորդը ռադիոհաղորդավար Մարկ Լևինի հետ հարցազրույցում:
«Նրանք փորձում են նրան բանտ նստեցնել», - հավելել է Թրամփը՝ չնշելով, թե արդյոք նկատի ունի ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալման օրդերը, թե Իսրայելի կոռուպցիայի դատավարությունը։
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, թե Թեհրանը կկարողանար միջուկային զենք մշակել չորս շաբաթվա ընթացքում, եթե ԱՄՆ-ն չռմբակոծեր իրանական միջուկային օբյեկտները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)