Ինչ դիրքորոշում ունի Լեհաստանը Ուկրաինա զորքեր ուղարկելու վերաբերյալ. Politico
Աշխարհ
Լեհական իշխանությունները բացառել են իրենց զորքերը Ուկրաինա ուղարկելու հավանականությունը, քանի որ վախենում են թուլացնել սեփական ուժերը։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով անանուն լեհ պաշտոնյայի։
Հոդվածում նշվում է, որ Վարշավան ներկայումս ունի ամենամեծ բանակը ԵՄ անդամ պետությունների շարքում։
«Լեհաստանը բացառում է զորքեր ուղարկել Ուկրաինա, բայց ասում է, որ կօգնի արևելքում ցանկացած առաքելության համար լոգիստիկայի հարցում», - նշվում է հոդվածում։
Աղբյուրը շեշտել է, որ հանրապետությունը հայտնվել է «ռազմավարական դիլեմայի» մեջ՝ Ռուսաստանին և Բելառուսին մոտ լինելու պատճառով։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Չնայած դրաբ՝ լեհ պաշտոնյան ասել է, որ Վարշավան չի կարող թույլ տալ թուլացնել իր բանակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)