ՌԴ նախկին պատգամավորը մեղադրվում է Արևմուտքին 45 միլիոն դոլարի դիմաց գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Մագոմեդ Գաջիևը ԱՄՆ-ից ստացել է առնվազն 45 միլիոն դոլար Արևմուտքին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գլխավոր դատախազության գործի նյութերին։
Գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանից դուրս գտնվելով՝ Գաջիևը պատրաստակամություն է հայտնել համագործակցել արևմտյան հետախուզական գործակալությունների հետ և դրա դիմաց խնդրել է իրեն տրամադրել օտարերկրյա քաղաքացիություն։
Գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու համար Գաջիևը ամերիկյան պետական գործակալություններից ստացել է առնվազն 45 միլիոն դոլար, ինչը բացահայտել է ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան