Ինչ ակնկալիքներ կունենա Եվրոպան Թրամփից, եթե Ուկրաինայի հարցով բանակցությունները ձախողվեն. Politico
Աշխարհ
Եվրոպացի դիվանագետները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կ«պատժի» Ռուսաստանին՝ խստացնելով պատժամիջոցները, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև ապագա բանակցությունները ձախողվեն։ Այս մասին գրում է Politico-ն։
Դիվանագետները կասկածանքով են վերաբերվում Ռուսաստանի կողմից բարի կամքի դրսևորմանը։
Եվրոպացիները Ռուսաստանի վրա ԱՄՆ պատժամիջոցների ճնշումը համարում են դիվանագիտական գործընթացի հիմնական գործոնը և պնդում են, որ Ալյասկայում ռուս-ամերիկյան բանակցությունները տեղի են ունեցել միայն այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է երկրորդական սահմանափակումներ կիրառել ռուսական նավթի գնորդների նկատմամբ։
Եվրոպայում սպասում են, որ հաջորդ մեծ քայլը կլինի Ռուսաստանի հետ առևտրի սահմանափակումների խստացումը՝ ի դեմս Չինաստանի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)