Քանի երկիր է պատրաստ զորք ուղարկել Ուկրաինա․ Bloomber
Աշխարհ
Մոտ 10 երկիր պատրաստ է զորք ուղարկել Ուկրաինա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հայտնել են Bloomberg-ի աղբյուրները, որոնք ծանոթ են հարցին:
«Բրիտանացիները, ֆրանսիացիները, գերմանացիները, Թուրքերը և այլոք պատրաստ են գործողություններ իրականացնել ոչ թե առաջնագծում, ոչ թե սադրիչ, այլ օդում, ծովում և ցամաքում անվտանգության ապահովման համար», - մեջբերել է աղբյուրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը։ Գործակալության աղբյուրների հացղորդմամբ՝ աջակցություն կցուցաբերի «բազմազգ խումբը», որը բաղկացած է հիմնականում եվրոպացի զինվորականներից, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում, սակայն շփման գծից հեռու:
«Ծրագրի մեկ այլ մասը նախատեսում է ԱՄՆ-ի աջակցությունը հետախուզական տվյալների փոխանակման, սահմանների դիտարկման, զենքի և, հնարավոր է, ՀՕՊ-երի մատակարարման հարցում: Եվրոպայում ակնկալում են, որ ԱՄՆ-ն կշարունակի հետախուզական տվյալներ և ռազմական տեխնիկա տրամադրել եվրոպացի գործընկերների միջոցով», - եզրափակել է պարբերականը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)