Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք «Ինտերվիդենիա» երգի մրցույթին
Աշխարհ
Ադրբեջանը և ԱՄԷ-ն պաշտոնապես չեն մասնակցի «Ինտերվիդենիա 2025»–ին: Մրցույթին կմասնակցի 19 երկիր։
Այս մասին հայտնել է մրցույթը կազմակերպող «Արվեստի ավանդույթներ» հիմնադրամը։
«Հրավերներ են ուղարկվել մի շարք եվրոպական երկրների, ինչպես նաև Միացյալ Նահանգներին: Այս տարի մրցույթին ներկայացված կլինեն բոլոր մայրցամաքների ներկայացուցիչներ, ինչը հստակ ցույց է տալիս ձևաչափի նկատմամբ համաշխարհային հետաքրքրությունը: Ցավոք, որոշ երկրներ չեն կարողացել մասնակցել ներքին պատճառներով, նախապատրաստման համար ժամանակի սղության և մշակույթի նախարարություններում միջոցառումների խիտ գրաֆիկի պատճառով», - ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։
Նշենք, որ միջազգային երաժշտական մրցույթը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում 2025 թվականի սեպտեմբերի 20-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)