Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և կողմերը քննարկել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունները, ինչպես նաև Ստամբուլի աջակցությունը ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև երկխոսության անցկացման գործում։
Բացի այդ, Պուտինը և Էրդողանը անդրադարձել են երկկողմ համագործակցության թեմային և պայմանավորվել են շարունակել անձնական շփումները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան