Թրամփ-Զելենսկի հանդիպմանը լարված պահ կար. Guardian
Համաշխարհային Մամուլ
Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ լարված պահ է եղել։ Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian թերթը։
«Բացման խոսքի ամենալարված պահն այն էր, երբ Զելենսկին սկսեց մանրամասնորեն անդրադառնալ Ուկրաինայի առաջնահերթություններին հակամարտության դադարեցման հարցում։ Րոպեների ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմքը մռայլվեց։ Թրամփը փորձեց միջամտել, բայց Զելենսկին շարունակեց խոսել», - նշվում է հոդվածում։
Հրապարակումը հավելում է, որ Զելենսկին այնուհետև արագ ավարտել է իր ելույթը՝ «կարծես ուշքի է եկել»։ Լրագրողների խոսքով՝ Թրամփը հետաքրքրված չէր ուկրաինական կողմի դիրքորոշմամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ