Մեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային ընտրություններ անցկացնել
Աշխարհ
Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր առաջիկա տարիներին ընտրական հարցերի շուրջ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդվել է Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովի կայքում։
«Լավ կազմակերպված, հանրային վստահություն ներշնչող ընտրությունների անցկացումը կարևորագույն նշանակություն ունի առողջ և ազատ ժողովրդավարության համար: Մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային պատերազմից հետո կայանալիք ապագա ընտրությունների նախապատրաստման գործում», - ասել է Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովի ղեկավար Վիջայ Ռանգարաջանը։
Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովը հավելել է, որ երկրների միջև համագործակցությունը կներառի ընտրությունների կառավարման, կիբերանվտանգության և ընտրողների կրթության ոլորտներում փորձի փոխանակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)