«Հայ» բառը մինչ օրս Թուրքիայում օգտագործվում է որպես վիրավորանք (տեսանյութ)
Տեսանյութեր«Հայ» բառը մինչ օրս Թուրքիայում օգտագործվում է որպես վիրավորանք։ Այս մասին գրել է թուրքական Milliyet պարբերականի սյունակագիր Մելիհ Ասիքը։
«Ընդ որում, հայերը Թուրքիայում նույնքան իրավահավասար 7 հարգված քաղաքացիներ են, որքան մյուսները։ Հայերը սեփական մշակույթով ազգ են։ Նրանք կարևոր դեր են խաղացել Թուրքիայի պատմության մեջ։ Հայերին պետք է հարգանքով վերաբերվել։ Հայ լինելը ոչ մեղք է, ոչ էլ սխալ։ Էթնիկ տարբերությունները չպետք է օգտագործվեն վիրավորանքների համար», - նշել է Ասիկը։
Հիշեցնենք` օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Դրանում քաղաքացին բողոքել է իրենից հարցազրույց վերցնող լրագրողին, որ գումարները ծախսվում են Աթաթուրքի դամբարանի վերակառուցման համար։ Լրագրողը հայտարարել է` հենց Աթաթուրքի շնորհիվ է, որ ինքը հայ չի դարձել, ինչին քաղաքացին պատասխանել է, որ հենց Աթաթուրքը հայ է եղել: Լսելով դա՝ անցորդը սկսել է ծեծել Աթաթուրքին հայ անվանած քաղաքացուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)