Ադրբեջանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը ԱՄՆ–ի հետ անվտանգության ոլորտում․ Խազար Իբրահիմ
Աշխարհ
Ադրբեջանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովում Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնություններից հետո, Axios պորտալին ասել է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախատեսում է ստեղծել աշխատանքային խմբեր և զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, էներգետիկա, պաշտպանություն, քաղաքականություն, կրթություն, տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն։
«Եկեք բացենք նոր էջ։ Մենք կաշխատենք միասին, և ոչ միայն Հայաստան-Ադրբեջան գծով, այլ նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ», - ասել է դիվանագետը։
Իբրահիմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության գործընթացն առաջ մղելու համար՝ ընդգծելով, որ նա «101%-ով արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)