Ես առողջ եմ. Կադիրով
Ռուսաստան
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը արձագանքել է իր առողջական վիճակի շուրջ տարածված խոսակցություններին և հակառակորդներին ուղերձով հայտարարել․ «Ես առողջ եմ»։ Տեսանյութը հրապարակվել է նրա Telegram-ալիքում։
Քաղաքական գործչի խոսքով՝ իրեն անհրաժեշտ չէ ամեն օր անցկացնել խորհրդակցություններ, քանի որ հանրապետության գործերը հաջողությամբ կազմակերպված են բոլոր ուղղություններով։ Նա պաշտոնյաներին մաղթել է հաջողություններ և նոր ձեռքբերումներ։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվել, թե Կադիրովին փրկել են Թուրքիայում լողափում։ Դրանից հետո նա հրապարակել էր տեսանյութ մարզասարքի վրա վարժություն կատարելու ժամանակ՝ նշելով, որ իրեն պարզապես անհրաժեշտ է դադար վերցնել ծանրաբեռնվածությունից, սակայն պատճառը չէր մանրամասնել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան