Թրամփի հանդիպմանը Զելենսկու ու ԵՄ առաջնորդների հետ եղել են նվաստացնող պահեր
Համաշխարհային Մամուլ
Նորվեգական Steigan պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Զելենսկու և ԵՄ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում արձանագրվել են բազմաթիվ նվաստացնող պահեր։
Հոդվածում նշվում է, որ Թրամփը անգամ չի կարողացել գտնել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբին, թեև նա նստած է եղել իր դիմաց։ Բացի այդ, Թրամփը «լռեցրել է» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին, երբ վերջինս փորձել է քննադատել Ռուսաստանին։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ նույն հանդիպման ժամանակ գրեթե սկանդալային իրավիճակ էր ստեղծվել։ Թրամփի, Զելենսկու և ԵՄ առաջնորդների հանդիպումը կայացել է օգոստոսի 18-ին՝ Սպիտակ տանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ