Ռուսաստանը պատասխանեց Լոնդոնին՝ ընդլայնելով «սև ցուցակը»
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Լոնդոնի կողմից նոր սահմանափակումներին ի պատասխան ընդլայնել է մուտքի արգելք ունեցող բրիտանացիների ցուցակը։ Ըստ գերատեսչության՝ ռուսական «ստոպ-լիստում» ավելացվել են բրիտանական մեդիայի, ՀԿ-ների, խորհրդատվական և փորձագիտական կառույցների ներկայացուցիչներ։
Ընդհանուր հաշվով մուտքի արգելք է սահմանվել ևս 21 մարդու համար։ Մոսկվան ընդգծում է, որ Լոնդոնի «կոնֆրոնտացիոն քաղաքականությունը» չի մնա անպատասխան, և ցուցակի ընդլայնման աշխատանքները շարունակական են լինելու։
Հիշեցնենք, որ օրերս Բրիտանիան ևս մեկ անգամ խստացրել էր հակառուսական պատժամիջոցները՝ ցուցակը ավելացնելով ութ նոր դիրքով։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ