Փոթորիկների գաղտնիքը․ ինչպե՞ս են ձևավորվում և ինչ տարբերություն կա թայֆունների ու ցիկլոնների միջև
Աշխարհ
Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Էրին» փոթորիկը այս տարվա առաջին հուրիքանն էր, որը օրերի ընթացքում արագ ուժգնացավ՝ հասնելով 5-րդ կարգի։ Չնայած այն մնաց ծովում, ԱՄՆ Արևելյան ափին արդեն հասցրել է առաջացնել հսկայական ալիքներ և ստիպել իշխանություններին հայտարարել տարհանում։
Գիտնականները զգուշացնում են, որ նման արագ ուժգնացող փոթորիկները կապ ունեն կլիմայի փոփոխության հետ․ տաքացած օվկիանոսներն ու օդում ավելացած խոնավությունը փոթորիկներին տալիս են «վառելիք»՝ կտրուկ ուժեղանալու և ուժգին տեղումներ առաջացնելու համար։ Սա բարդացնում է կանխատեսումները և կրճատում կառավարության ու փրկարար ծառայությունների արձագանքելու ժամանակը, հայտնում է Al-Jazeera-ն։
Փոթորիկները, ցիկլոններն ու թայֆունները ըստ էության նույն երևույթն են․ տարբերությունը միայն աշխարհագրական է։ Հուրիքանները ձևավորվում են Ատլանտյան և հյուսիսարևելյան Խաղաղ օվկիանոսում, ցիկլոնները՝ Հնդկական օվկիանոսում ու հարավային Խաղաղ օվկիանոսում, իսկ թայֆունները՝ Ասիային մոտ տարածքներում։ Բոլոր դեպքերում ուժգնությունը սկսվում է այն պահին, երբ քամիներն անցնում են 119 կմ/ժ արագությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)