Հռոմի պապը կայցելի Լիբանան
Աշխարհ
Հռոմի պապ Լևոն XIV-ը պլանավորում է այցելել Լիբանան, որը կարող է լինել նրա առաջին ուղևորությունը Իտալիայից դուրս։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի աղբյուրներին։
Տեղեկատվության համաձայն՝ այցի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և ուղևորությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա դեկտեմբերին։ Նշվում է նաև, որ Լիբանան այցը կլինի այն շրջագայության մի մասը, որի ընթացքում Հռոմի պապը կայցելի նաև Թուրքիա։
Գործակալությունը ընդգծում է, որ Լիբանան այցը նախատեսված էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի օրոք, սակայն նա չկարողացավ գնալ առողջական խնդիրների պատճառով: Վատիկանի վիճակագրության համաձայն՝ Լիբանանում ապրում է ավելի քան երկու միլիոն կաթոլիկ:


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ