Իսրայելը հարձակում է սկսել Գազայի վրա
Աշխարհ
Իսրայելը սկսել է Գազա քաղաքի վրա իր ծրագրված հարձակման առաջին փուլերը և արդեն հենակետ է հաստատել քաղաքի ծայրամասերում, հայտարարել է Իսրայելի ռազմական խոսնակ Էֆի Դեֆրինը, հաղորդում է Reuters-ը։
Օգոստոսի 20-ին Իսրայելի բանակը ( IDF ) կանչեց 60,000 պահեստազորի՝ Գազայի հատվածում նոր գործողության նախապատրաստման նպատակով։
Օգոստոսի 13-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց , որ Իսրայելի պաշտպանության բանակը դեռ պետք է վերահսկողություն սահմանի պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման վերջին երկու «ամրոցների» նկատմամբ և ոչնչացնի դրանք։ Նրա խոսքով՝ «ամենակարևոր»-ներից մեկը Գազա քաղաքն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)