Առաջին կինը, ով դարձավ միջուկային սառցահատի նավապետ
Աշխարհ
Մարինա Ստարովոյտովան նշանակվել է ռուսական «Յամալ» միջուկային սառցահատի կապիտան։ Սա առաջին դեպքն է, երբ կին է դառնում միջուկային սառցահատի կապիտան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ստարովոյտովայի՝ որպես «Յամալ» նավապետի նշանակման մասին հայտարարվեց Նիժնի Նովգորոդում՝ ատոմային արդյունաբերության 80-ամյակին նվիրված արարողության ժամանակ։
Ստարովոյտովան իր ծովային կարիերան սկսել է «Սովետական Միություն» միջուկային սառցահատի վրա՝ որպես հերթապահ սպա։ Այնուհետև աշխատանքի է անցել առևտրային նավերի վրա, սովորել, ապա վերադարձել է միջուկային սառցահատների նավատորմ, որպես ավագ օգնական։ «Յամալ» միջուկային սառցահատը դարձել է նրա տունը. այստեղ նա նշանակվել է առաջին օգնական, իսկ այժմ՝ նավապետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)