ԿԺԴՀ-ն Չինաստանի հետ սահմանին գաղտնի նորագույն միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել․ Bloomberg
Աշխարհ
Հյուսիսային Կորեան Չինաստանի հետ սահմանի մոտ գաղտնի հրթիռային բազա է կառուցել, որտեղ պահվում է երկրի ամենաժամանակակից ռազմավարական զենքը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ տվյալների՝ Չինաստանի հետ սահմանից 27 կմ հեռավորության վրա գտնվող Փյոնան-Պուկտո նահանգի Սինպունգի բազայում տեղակայված է ստորաբաժանում, որը հագեցած է 6-9-ը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, որոնք ունակ են միջուկային զենք կրել, և դրանց շարժական արձակման կայանքներով:
«Այս հրթիռները պոտենցիալ միջուկային սպառնալիք են ներկայացնում Արևելյան Ասիայի և Միացյալ Նահանգների մայրցամաքային մասի համար», - հայտնել են վերլուծական կենտրոնից: Ենթադրվում է, որ բազայի շինարարությունը սկսվել է 2004 թվականին, իսկ 2014 թվականին օբյեկտների մեծ մասը շահագործման է հանձնվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն