Որն է Պուտինի վերաբերմունքը Զելենսկու հետ հանդիպմանը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե համաձայնի հանդիպել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Ռուս բարձրաստիճան դիվանագետներին մոտ կանգնած ռուս գիտնականի կարծիքով՝ Պուտինը դժվար թե համաձայնի առաջիկա հանդիպմանը, քանի որ դա կապահովի Մոսկվայի կողմից ուկրաինական քաղաքական ռեժիմի որոշակի լեգիտիմացում, ինչը խնդիրներ կստեղծի», - ասվում է նյութում:
Նշվում է՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ հանդիպումը կարող է կայանալ միայն գործարքի պայմանների մշակումից հետո, ինչը Մոսկվայի համար Ուկրաինայի կապիտուլյացիան է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)