Ռուսաստանը ցանկանում է ստանալ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքը․ Վենս
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է՝ Ռուսաստանը ցանկանում է ստանալ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Ուկրաինան ցանկանում է երկարաժամկետ հեռանկարում վստահ լինել իր տարածքային ամբողջականության հարցում։ Ռուսները ցանկանում են տարածքի որոշակի հատվածներ, որոնց մեծ մասն արդեն իրենց վերահսկողության տակ են վերցրել, բայց ոմանք՝ ոչ», - ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը կարող է օգնել առաջ տանել բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակներին հասնելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն