Զելենսկին կոչով դիմել է Ռուսաստանին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևին անհրաժեշտ է հանդիպում Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար, և կոչ է արել Մոսկվային ցույց տալ դա անելու իր պատրաստակամությունը: Նրա խոսքերը հաղորդում է RBC-Ukraine-ն։
«Մեզ անհրաժեշտ է այս հանդիպումը: Եթե պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ է հանդիպում ռուսների հետ, ապա նաև եռակողմ հանդիպում, մենք պատրաստ ենք այդ հանդիպումների ցանկացած ձևաչափի: Մենք քայլ ենք արել դեպի առաջ: Եվ նրանք պետք է ինչ-որ բան անեն՝ ցույց տալու, որ ցանկանում են դադարեցնել պատերազմը ինչպես ասել են», - ասել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահը հետաքրքրված է Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության լուծմամբ, և նա պետք է «հաջողությամբ դուրս գա դրանից»:
«Այնուամենայնիվ, արդյունքը կախված կլինի ռազմական գործողությունների դադարեցման պայմաններից»,-ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)