Ռուսաստան-Ադրբեջան սահմանին ձերբակալվել է օտարերկրացի, ով փորձել է գաղտնի փաստաթղթեր փոխանցել Ուկրաինային
Ադրբեջան
Դաղստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունում աշխատող օտարերկրացու, ով փորձել է Ռուսաստանից դուրս բերել ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի աշխատողներից մեկից հափշտակված գաղտնի փաստաթղթերը: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։
Գործակալության տվյալներով՝ չարագործը ցանկացել է գողացված փաստաթղթերն ուղարկել Ուկրաինա։ Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդը 1989 թվականին ծնված Ռուֆուլաև Յադուլլա Ռամիզ օղլին է:
Նրան ձերբակալել են ռուս-ադրբեջանական սահմանը հատելիս։ Նա փորձել է Ռուսաստանից դուրս բերել ծառայողական բնույթի նյութեր, որոնք ստացել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի գաղտնապահներից մեկի վրա հարձակման արդյունքում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան