Շվեդիայում ահազանգել են՝ Ռուսաստանը կփորձի «տարածքի ոչ մեծ հատված գրավել» ՆԱՏՕ-ից
Աշխարհ
Ռուսաստանը կարող է փորձել «տարածքի ոչ մեծ հատված գրավել», որպեսզի ստուգի ՆԱՏՕ-ի արձագանքը: Այս մասին հայտարարել է Շվեդիայի ԶՈւ-ի գլխավոր հրամանատար, գեներալ Միկաել Կլաեսոնը, փոխանցում է SVT-ն:
Նրա խոսքով՝ Մոսկվան մշտապես փնտրում է Արևմուտքի երկրների «թույլ կողմերը» և օգտագործում է «փորձարկման մարտավարությունը»։ Զինվորականի կարծիքով՝ ռուսական կողմը կարող է ստուգել, թե ինչպես է աշխատելու դաշինքի Կանոնադրության 5-րդ հոդվածը, որը նվիրված է հավաքական պաշտպանության սկզբունքին:
Կլաեսոնի կարծիքով՝ ՌԴ-ն ձգտում է «ոչնչացնել եվրոպական և տրանսատլանտյան միասնությունը»։ «Չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ-ում ամեն ինչ հիմնված է կոնսենսուսային որոշումների վրա։ Եթե այդ տրամաբանությունը խախտվի, ապա կհայտնվեն թույլ կետեր, որոնցից կարելի կլինի օգտվել», - ընդգծել է զինվորականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)