Լեհաստանը բողոքի նոտա կհղի Ռուսաստանին
Աշխարհ
Հինգշաբթի օրը՝ օգոստոսի 21-ին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա կուղարկի ռուսական կողմին՝ հանրապետության տարածքում կործանված և պայթած անօդաչու թռչող սարքի վերաբերյալ։ Այս մասին RMF FM լեհական ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Մարցին Բոսացկին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Միևնույն ժամանակ, լեհ դիվանագետը որևէ ապացույց չի ներկայացրել, որ երկրում կործանված անօդաչու թռչող սարք է եղել։
«Մենք Ազգային պաշտպանության նախարարությունից տեղեկություններ ունենք, որ դա Ռուսաստանի Դաշնության կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարք է եղել», - ասել է Բոսացկին։
Նա պնդում է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար, օգտագործվել է Ուկրաինայի դեմ և թռել է Լեհաստանի տարածքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)