Արևմուտքը ստիպում է Բելառուսին զբաղվել պաշտպանական հարցերով. Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսի արևմտյան հարևանների կողմից ռազմական սպառնալիքները մեզ ստիպում են լուծել հանրապետության և Ռուսաստանի պաշտպանունակության հարցերը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրթիռաշինության վերաբերյալ հանդիպման ժամանակ, հաղորդում է Пул Первого տելեգրամյան ալիքը։
«Ռազմական սպառնալիքների մակարդակի դինամիկան և մեր արևմտյան հարևանների կողմից ռազմական ծախսերի զգալի աճը մեզ ստիպում են մշտապես ամենայն ուշադրությամբ վերաբերվել պաշտպանունակության հարցին», - ասել է նա։
Լուկաշենկոյի խոսքով՝ իշխանությունները գործում են արդյունավետ՝ հիմնվելով առկա ֆինանսական ռեսուրսների վրա։ Նա հավելել է, որ հաշվի առնելով ժամանակակից պայմաններում ռազմական գործողություններ իրականացնելու ձևերն ու մեթոդները՝ անհրաժեշտ է որոշել այս ուղղությամբ շարժվելու վեկտորը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)