ԱՄՆ-ն Սիրիայում սպանել է ԴԱԻՇ-ի բարձրաստիճան անդամի
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման բարձրաստիճան անդամի, որը պլանավորում էր դառնալ երկրում ահաբեկչական խմբավորման հաջորդ առաջնորդը։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Նրա խոսքով՝ գործողությունը «հաջող» է եղել։ Նա նշել է, որ սպանված զինյալն ուներ բոլոր հնարավորությունները Սիրիայում ԻՊ-ը ղեկավարելու և սպառնալիք կներկայացներ ԱՄՆ ուժերի և Սիրիայի նոր իշխանությունների համար։
Զինվորականները նաև չեզոքացրել են ԻՊ-ի մեկ այլ կարևոր գործչի։ Պաշտոնյան նշել է, որ երկուսն էլ պլանավորում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Սիրիայում և Իրաքում։
«Գործողությունն իրականացվել է առանց կորուստների. ամերիկացի զինվորներ կամ քաղաքացիական անձինք չեն տուժել»,-հավելել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)