Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպումը շրջադարձային էր՝ Լավրովի բացահայտումները
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը նպաստեց էական առաջընթացի՝ Ուկրաինայի հարցում կարգավորման կոնտուրները և հիմնական պարամետրերը որոշելու ուղղությամբ։ Լավրովի խոսքով՝ սա մեծ առաջխաղացում է երկկողմ բանակցություններում, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Պուտին-Թրամփ հանդիպումից հետո եվրոպացի ներկայացուցիչները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մեկնել են Վաշինգտոն՝ փորձելով առաջ մղել սեփական օրակարգը։ «Ռուսական կողմի համար նման քայլերը չեն կարող առաջացնել ոչինչ, բացի լիակատար մերժումից», ընդգծել է Լավրովը։
Պուտինն ու Թրամփը հանդիպել են օգոստոսի 15-ին։ Գագաթնաժողովը անցել է «երեքը երեքի դեմ» ձևաչափով և տևել է մոտ երկու ժամ 45 րոպե։ Ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ կողմերին հաջողվել է պայմանավորվածությունների հասնել «շատ հարցերի» շուրջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ